Օրերս Միլանում բացվել է «Baciami, stupido!» ցուցահանդես: Կազմակերպիչները ցուցահանդեսը նվիրել են ամենհայտնի ֆիլմերում պատկերված համբույրներին, այն բացվել է հատուկ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ներկայացված են 30-ից ավելի համբույրի տեսարաններ, որոնք նկարահանվել են 1930 -ական թվականներից սկսած: Ինչպես նաեւ պաստառներ, լուսանկարներ, հայտնի «Համբուրիր ինձ, հիմարիկ» (1964թ) ֆիլմից, ի դեպ, որով հենց անվանվել է ցուցահանդեսը, նաեւ «Քամուց քշվածները» (1939թ), «Սպարտակ» (1960թ), «Կլեոպատրա» (1963թ) եւ այլ ֆիլմերից հանված տեսարաններով:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ