Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ հեքիաթները թող պատմի իրեն» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 19:36

Նախագահի թեկնածուն Էջմիածնում անդրադառնում է նախագահի դիտարկումներին

IMG_1321[1]IMG_1316[1]

«Հետեւելով, թե ինչ է ասում նախագահը, արդեն կարող եք կռահել, որ վիճակ է փոխվել Հայաստանում՝ մեկ ամսվա ընթացքում»,- այսօր Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ «Մի ամիս առաջ ասում էին, թե ամեն իչ կանխորոշված է: Տանը նստեք, խավարն անիծեք, պատի տակ նստեք, երեխաներին Ռուսաստան կամ Ամերիկա ուղարկեք, բայց այս մեկ ամսվա ընթացքում մենք փոխվել ենք: Փոխվել ենք ոչ թե Րաֆֆիի համար, այլ ինքներս մեզ համար: Գիտենք, որ հարգարժան պարոն Սարգսյանը պատասխանում է իմ ելույթներին: Ես շնորհակալ եմ, ավելի լավ կլիներ բանավեճ անել: Այն, որ պատսխանում է, լավ է անում, որովհետեւ գիտի, որ պայքար է, պայքար՝ Սահմանադրության եւ իշխանության մեջ»:

«Ես մենակ փրկիչ չեմ, ոչ մարգարե: Ես գնում եմ Բաքու ձեր նման: Գործ եմ անում, պապերիս եւ երեխաներիս առջեւ իմ պարտքը մարում եմ: Մեկ-մեկ ընկնում եմ, բայց չեմ ծնկում, սխալվում եմ, ներողություն եմ խնդրում: Ես ունեմ պատասխանատվության զգացում: Աստված մեզ կյանք տվել է՝ փոխելու մեր երկիրը»,-ասաց նախագահի թեկնածուն:

Նա խոստացավ արմատախիլ անել դատական, հարկային, մաքսային ոլորտներում կոռուպցիան, ժողովրդին հասանելիքը տա ժողովրդին. «Կապ չունի՝ 5 ամիս առաջ ՀԱԿ, Դաշնակցություն, ԲՀԿ, թե ՀՀԿ քվեարկեցիք, մենք նոր էջ ենք բացում: Արկածախնդրություն է, երբ Լոռիում մարզպետը նստում է եւ հավաքում է աշխատողներին՝ կուսակցական հրահանգ տալու համար: Արկածախնդրություն է, երբ նախագահի ծննդավայրում՝ Տեղ գյուղում գյուղապետարանի վրա կա իր նկարը: Հետո ասում են՝ ազատ, արդար ընտրություն, ասում են՝ միջազգային չափանիշ: Էդ հեքիաթները թող պատմի իրեն: Ես չեմ վախենում ասել, որ Սերժ Սարգսյանն ունի ավանդ՝ Արցախյան գոյամարտում, բայց ես չեմ վախենում քննադատել: Արտագաղթ կա, դա ցավ է, ողբերգություն է: 5 տարի հետո դուք պատկերացրեք, թե ինչ է լինելու»:

Ըստ նախագահի թեկնածուի, ոչ թե Գլենդելից պետք է խմել Հայաստանի կենացը, եթե ուզում են հայրենիքում ամեն ինչ լավ լինի, ուրեմն փետրվարի 18-ին ճիշտ որոշում պիտի կայացնեն:

Նախագահի թեկնածուն նաեւ  մտավ Սուրբ Էջմիածին, մասնակցեց պատարագի, ճանապարհին էլ շնորհավորեց նորապսակների Տյառնընդառաջը, մաղթեց հարատեւ սեր:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728