«Մեծահոգություն քարոզող, բարու եւ չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին: Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են: Նա մշտապես ժպտացող գործչի կերպարում շատ ավելի ընկալելի է: Այդ իմաստով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել, նրա թիմակիցները պետք է որ լավություն անեն իրենց առաջնորդին` խորհուրդ տան պատրանքների աշխարհից վերադառնալ իրականություն»,- մեկնաբանելով Ապարանի բժշկական կենտրոնում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունը, Henaran.am-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ընթացքում Ապարանի բժշկական կենտրոնում տեսնելով նախագահի ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել էր այն:
«Ընդունելով, որ որեւէ բուժհիմնարկում որեւէ մեկն իրավունք չունի նախընտրական պաստառ փակցնել, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ՀՀ որեւէ քաղաքացի, այդ թվում եւ նախագահի թեկնածուն, իրավունք չունի համապատասխան մարմինների ֆունկցիաներն իր վրա վերցնել եւ դատավորի կամ ուսուցչի կեցվածք ընդունել»,-ընդգծել է Շարմազանովը:
«Եթե որեւէ մեկը տեսնում է, որ օրենքի խախտում կա, պետք է բարի լինի եւ դիմի համապատասխան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով այդ թերությունը կվերացնեն եւ մեղավորներին կպատժեն”,-շարունակել է Շարմազանովը եւ հիշեցրել հին հռոմեական ասացվածքը. “Երբ գործում է բռնությունը, օրենքները լռում են»:
Կարդացեք նաև
«Թույլ չենք տա, որ բռնությունը գործի,-նշել է ՀՀԿ խոսնակը` եզրափակելով,-օրենքին հղում անող Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե չիմանա, որ աշխատանքային ժամերին իր մուտքը քաղաքապետարաններ եւ գյուղապետարաններ եւս «քաղաքական տարր է»:
Գելերը ուտեն շարմազանովի օրենքներով պաշտպանված ժողովրդին:
ՆԱԶԱՐԻՑ ՆԱԶԱՐՈՒՄ ԵՆ: