Նորից ու նորից ապացուցվեց, որ շները որոշ մարդկանցից ավելի խելացի են: Այսօր մի շան տեսա, ով անցումի մոտ մարդկանց կողքին կանգնած, մարդկանցից ավելի խելացի գտնվելով սպասում էր կանաչ լույսի վառվելուն, որ անցնի փողոցը: Այդպես մի քանի փողոց անցանք միասին, բայց ամեն անգամ այդ պահը նկարելիս հեռախոսիս հետ մի խնդիր էր լինում ու չէր ստացվում. կամ նկարվածն էր ջնջվում կամ էլ հեռախոսս էր անջատվում ու չէի կարողանում նկարել: Երրորդ անգամ ամեն ինչ բարեհաջող եղավ, բայց միայն նկարելու առումով 🙂 Այդ անգամ շունն արդեն հոգնել էր մարդկանց օրինակ ծառայելուց և կանաչ լույսի վառվելուց հետո միայն փողոցն անցնելուց, և որոշեց մի անգամ էլ ինքը խախտել օրենքը: Այնուամենայնիվ, ես ու իմ կողքին կանգնած շատ մարդիկ այսօր համոզվեցինք, որ շներն ավելի օրինապահ են:
Տիգրանուհի Թասլակյան