Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը ներկայացվել է առողջապահության նախարարին

Փետրվար 13,2013 18:24

Երեկ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:  

          Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավարներ Ռուբեն Ջամալյանը, Աստղիկ Գրիգորյանը, ծրագրային աշխատակից Անի Մանուկյանը:

Աշխատանքային խմբի մասնագետները նշեցին, որ ծրագրի նպատակն է Հայաստանում շտապ բուժօգնության ծառայությունների բարելավումը` հանրային իրազեկվածության բարձրացման, ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների ու կարողությունների մեծացման և շտապ բուժօգնության ծառայությունների մշտադիտարկման ամրապնդման միջոցով: Ծրագրի հիմնական ուղղություններն են`

  • հանրային առողջապահական կրթություն և իրազեկվածության բարձրացում,
  • բարելավել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունները ՇԲԾ  որակի մշտադիտարկման հարցում և գնահատել ընդհանուր ՇԲԾ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանի առողջապահական վիճակագրության վրա,
  • տեխնիկական փորձաքննություն՝ միջազգային չափանիշների հիման վրա շտապ բուժօգնության ծառայությունների հետագա զարգացման և երկրի ՇԲԾ ռազմավարության մշակման համար,
  • ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մասնագիտական շարունակական ​​ուսուցում՝ ՇԲԾ բարեփոխումներին օժանդակելու համար:

Աշխատանքային խմբի կողմից կատարվել են մի շարք վերլուծություններ և հետազոտություններ, ինչպես նաև կատարվել են առաջարկներ` շտապ բուժօգնության ծառայությունները բարելավելու ուղղությամբ, մասնավորապես`

  •    իրականացվել է շտապ բուժօգնության ծառայության 2011-2012թթ. գործունեության ելակետային գնահատում, որում ընդգրկվել են ՀՀ շտապ օգնության ծառայություններ մատուցող 46 բժշկական հաստատություններ: Գնահատման արդյունքները ամփոփվել և վերլուծվել են,
  •   մշակվել են շտապ օգնության ծառայության գործունեության գնահատման և մշտադիտարկման մոտ 50 ցուցանիշներ: Շտապ օգնության ծառայության գործունեության գնահատման և մշտադիտարկաման ցուցանիշները տրամադրվել են շահագրգիռ կողմերին` քննարկման և մեկնաբանությունների նպատակով: Նախատեսվում է, որ վերոնշյալ ցուցանիշները պետք է հաստատվեն ՀՀ ԱՆ կողմից և օգտագործվեն շտապօգնության որակի գնահատման և մշտադիտարկման նպատակներով,
  •   մշակվել են ֆինանսական առաջարկներ, որոնք միտված են ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ օգտագործմանը և շտապ օգնությանը ոչ բնորոշ ծանրաբեռնվածության նվազեցմանը,
  •   մշակվել է ՀՀ-ում շտապ օգնության ինտերնետային տեղեկատվական պորտալի և տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգի ներդրման ծրագիրը:

Խմբի կողմից կատարված աշխատանքներն արժանացան ԱՄՆ ՄԶԳ դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերի հավանությանը։ Նա նշեց, որ Հայաստանում շտապօգնության ծառայության բարելավման ուղղությամբ կարևոր քայլ է արված և ակնկալում է, որ աջակցությունը կշարունակվի:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ ծառայությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ կլինի զուգահեռաբար կիրառել աշխատանքային խմբի կողմից  ներկայացված համակարգերը։ Նրա առաջարկով առաջիկայում հարցը կքննարկվի ինչպես Երևանի, այնպես էլ մարզային շտապօգնության ծառայության մասնագետների հետ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728