Լրահոս
Օրվա լրահոսը

IanYan. Վալենսիայում հայ մարմնավաճառներ չկան

Փետրվար 13,2013 18:04

«Մի զգացում կա, երբ օտար երկրում, աշխարհի մյուս ծայրում հանգստանալու ես գնում ու անում ես այն ամենը, ինչ անում են օտար երկրում hանգստանալիս, մեկ էլ հանկարծ հայի ես հանդիպում: Ու մտածում ես՝ որտե՞ղ են հասել», – Գրում է «ԻանՅան» պարբերականը:

Հրապարակման ավստրալահայ հեղինակը գրում է, որ իր վերջին «որտե՞ղ են հասել» զգացումը Իսպանիայի Վալենսիա քաղաքում է եղել, երբ մի ռեստորան էր տեսել, որի վրա գրված էր «Bocadillo» այնուհետև՝ «Armenia»:

Ռեստորանում նրանց ընդառաջ եկած մի կնոջ նա հարցրել է, թե արդյոք նա հայ է.

«Կինը աչքերը լայն բացեց, ձեռքերը տարավ բերանին», – պատմում է հեղինակը:

«Նրա անունը Լուսիկ էր: Նա եկել էր Երևանից, որից հինգ տարի հետո նրա որդին բացել էր ռեստորանը, որտեղ նա աշխատում է: Նա օրական 15 ժամ աշխատում էր: Նա պատմեց, որ շատ քիչ հայեր են ապրում Վալենսիայում, բավական քիչ, որ կարողանան հայկական դպրոց և հայկական եկեղեցի բացել: Նա շատ հայրենասեր կին էր ու եռանդով խոսում էր մեր մշակույթի, մեր պատմության, մեր հատկանիշների ու մեր համառության մասին»:

Հեղինակը գրում է, որ նրանք նաև մարմնավաճառներից են զրուցել. «Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Գիտես ինչու՞, որովհետև Վալենսիայում աշխարհի բոլոր ծայրերից մարմնավաճառներ կան, բայց նրանցից ոչ մեկը Հայաստանից չէ», – ասել էր իսպանահայ կինը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728