Գավառում նախընտրական հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Տեառնընդառաջի արարողությանը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը վառեց Տեառնընդառաջի կրակը՝ լրագրողների տրամադրած թղթերով:
Նախագահի թեկնածուն նաեւ իր բարեմաղթանքներն ուղղեց զույգերին: «Կրակ վառելը հեշտ է, ընտանիքում պետք է ամուր կրակը պահել»,- իրեն ամենամոտ կանգնած զույգին խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանին մոտեցան հայկական տարազներով երիտասարդներ` զամբյուղներով տարոսիկները ձեռքներին, նախագահի թեկնածուն իր թոռնիկների համար երեք տարոսիկ վերցրեց:
Ավելի ուշ Aravot.am նորապսակ զույգերի հետ զրուցելով փորձում էր հասկանալ, թե ինչ զգացողություններ ունեն. Ամեն դեպքում, ոչ բոլորի պսակադրությանն է երկրի նախագահ մասնակցում, իր ձեռքով էլ կրակը վառում: «Հպարտանալու էր եւ հաճելի: Շատ տպավորված ենք»,-ասաց նորահարս Նարինեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ