Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավախություն կա, որ «Առաջին լրատվական»-ի դրամական միջոցների վրա ևս կալանք կդրվի

Փետրվար 13,2013 17:47

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները կրկին հայց են ներկայացրել ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և  «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը:

Aravot.am-ը «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի հետ զրույցում տեղեկացավ գործի մանրամասներին: Փաստաբանը փոխանցեց հետևյալը. «Հայցը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի անունով, որը վարույթ է ընդունվել դատավոր Ալիկ Սեկոյանի կողմից և մասնակի բավարարվել  է հարուցված միջնորդությունը, որով խնդրվել է ընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել: Միջնորդությունը բավարարվել է միայն գույքի մասով»:

Հետաքրքվեցինք՝ սա նախադե՞պ է ԶԼՄ-ի գործունեության խոչընդոտման առումով: Պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Հայցը նախադեպ դեռ չի կարող լինել, բայց եթե վճռով անօրինական որոշում կայացվեց և միջամտեց ազատ խոսքի իրավունքին,  դա կարող է համարվել: ԶԼՄ-ի գործունեությունը կխոչընդոտվեր, եթե  արգելափակվեին իրենց բոլոր հաշիվները: Բայց դեռ նման արգելանք չկա, չնայած միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը չի բավարարել: Միայն գույքի վրա է արգելանք դրվել, իսկ  հետագայում ինչ քայլեր կձեռնարկեն, դեռ պարզ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728