«Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը իր ընդլայնված նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
«Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ կոչ է արել իր բոլոր անդամներին եւ համակիրներին իրենց քվեն տալ Սերժ Սարգսյանի օգտին:
ՀՀ Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է ընդունել Սերժ Սարգսյանին սատարելու մասին. «Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն շարունակելու է երկրում ընթացող բարեփոխումները եւ համոզված ենք, որ կայունությունն այդ բարեփոխումների իրականացման լավագույն գրավականն է: Մենք աջակցել ու աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր հայրենանպաստ գործունեության համար»: