Լրահոս
Օրվա լրահոսը

«Храните деньги в сберегательной кассе», «Փառք աշխատավորին» էլ չենք տեսնի (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 17:16

Երեւանի քաղաքապետարանը վերացրեց ԽՍՀՄ գովազդներն ու հիշողությունները

«Գաստրոնոմ» եւ նմանատիպ բնույթի գովազդներ` ԽՍՀՄ տարիներից մնացած, այլեւս Երեւանում չենք հանդիպի. դրանք բոլորն ապամոնտաժվել են: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը քաղաքապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում:

«Փառք աշխատավորին» «Храните деньги в сберегательной кассе». «Կեցցե..» եւ տարբեր բովանդակության գովազդները հանվել են, բայց այնքան գովազդը կապ չունի, որքան դրանց մաշվածությունը: Դրանք կարող էին ջարդվել, պոկվել ընկնել ու վնաս հասցնել քաղաքացիներին»,-ասաց վարչության պետը` պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «Փառք աշխատավորին» եւս ապամոնտաժվե՞լ է, եւ էլ ի՞նչ տիպի գովազդներ են վերացվել: «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ասում փառք աշխատավորին»:

Պարոն Բաղդասարյանը նաեւ վստահեցրեց, որ նախորդ տարի Երեւանի ավագանու 37 -Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, ըստ որի նախատեսվում է արդիականացնել քաղաքի գովազդները, իսկ «Գովազդի մասին» օրենքում էլ կատարված փոփոխությունների արդյունքում էլ քաղաքապետարանը իրավասու է անբարեխիղճ գովազդատուներին ենթարկել վարչական պատասխանատվության:

Aravot.am-ի այն հարցին էլ` որքանով է վարչության պետի նշած գովազդի արդիականացմանը համապատասխանում դպրոցներին հարակից տարածքում, մասնավորապես Արշակունյաց փողոցում, օղու գովազդ տեղադրելը եւ այս առումով օրենքն ի՞նչ է նախատեսում, պարոն Բաղդասարյանն ասաց, որ այդ խնդիրը կուսումնասիրեն եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն: Ինչ վերաբերում է օրենքին, ապա վարչության պետի ներկայացմամբ` օրենքում հստակ չէ, թե կրթօջախներից քանի մետր հեռավորության վրա պետք է լինեն նման գովազդները, ուստի իրենք այս խնդրի լուծման առաջարկ են ներկայացնելու Ազգային ժողով:

Մանրամասները`  տեսանյութում

Պարոն Բաղդասարյանն անդրադառնալով «Մեր հանճարները մեր կողքին» նախագծին, ըստ որի Երեւանում տեղադրվեցին մեծանուն հայերի իլյուստրացիաները, վստահեցրեց, որ այդ քանդակների վրա քաղաքային բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել, եւ այն, որ դրանք շատ շուտ կոտրվում էին, քանդակագործն ինքն իր միջոցներով պիտի վերականգնի:

Այս թեմայի մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728