Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող անունը դնեն «Օրինաց Երկիր 2» կամ «Բարգավաճ 4»»

Փետրվար 13,2013 17:45

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կասկած չունի որ, որ 2013թ. նախագահի ընտրություններն անցնելու են մեկ փուլով, որոնց արդյունքներն, ըստ նրա, բոլորի համար ակնհայտ է: Ընտրություններից հետո, սակայն, հասարակությունը զգալիորեն կակտիվանա:

«Ընտրություններից հետո մերժում կլինի: Մարդիկ սկսելու են ելք փնտրել: Այժմ այդ փնտրտուքին խանգարում են արևմուտքից թելադրված այս կեղծ ընտրությունները: Դրանք կավարտվեն, և կսկսվի իրական ընտրությունների գործընթացը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերով հասարակությունն այս պահին չի ակտիվանում այն պատճառով, որ ԶԼՄ-ներն ամեն կերպ փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել քաղաքական գործընթացներից: Աշոտ Մանուչարյանն ասում է, որ իրականում այդ ակտիվությունը կա, սակայն հասարակությունը հնարավորություն չունի լսելու այն մարդկանց, ովքեր խոսում են դրա մասին:

«Օրինակ վերջին 10 տարվա ընթացքում ինձ մեկ անգամ են հրավիրել հեռուստատեսություն: Ես բավականին հայտնի մարդ եմ, հայտնի եմ նրանով, որ որոշ դեպքերում երբ դուռը ծածկում են, փորձում եմ պատուհանից մուտք գործել, եթե ասելիք ունեմ»,- անկեղծացավ «Ղարաբաղ» կոմիտերի անդամը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728