Լրահոս
Օրվա լրահոսը

Արշալույսցիները դիետա են նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Փետրվար 13,2013 16:32

Raffi_11Այսօր Արմավիրի Արշալույս գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորելիս գյուղացիները նկատեցին՝ «Րաֆֆի՛ Հովհաննիսյան, նիհարե՛լ եք»: Նախագահի թեկնածուն չհամաձայնեց՝ «Ընդհակառակը, չաղացել եմ»: Մի պապիկ էլ դիետա նշանակեց. «Ֆիզիկական աշխատանք շատ արեք, որ նիհարեք»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ երբ իրեն ընտրեն, գործի կդնեն, կաշխատի, կնիհարի:

Արշալույսցիների հետ հանդիպմանը նա ասաց, որ ուզում է նոր էջ բացի. «Ես եկել եմ ոչ թե խնդրելու ձեզ: Ես խնդրանք չունեմ: Ձեզ ասում եմ, իմ ձայնը հազիվ 3-4 օր կդիմանա, բայց ես եկա ասելու, որ մեր պայքարը երեխայի, հայրենիքի ապագայի համար է: Ամեն մեկը պիտի պատասխան տա, եւ կապ չունի՝ իր անունն ինչ է՝ հրամանատարներ, զինվորներ… բոլորս նույնն ենք, եւ բոլորս պիտի դատվենք օրենքի առջեւ»:

Տեսնելով, որ արշալույսցիները ջուր չունեն եւ աղբյուրից տարայով ջուր են լցնում, կրում, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ տարա ջուր ինքը լցրեց աղբյուրից ու օգնեց գյուղացուն:

Նա նորից իր խոսքում ասաց, որ ում ուզում եք՝ ընտրեք՝ Րաֆֆիին, Հրանտին, Սերժին, Պարույրին, բայց ազատ ընտրեք. «Ես գիտեմ, որ գյուղը սրբավայր է: Ոչ միայն հողը, եկեղեցին, պապու գերեզմանը, այլ նաեւ գյուղը, գյուղացու թասիբը: Ես գնում եմ: Գնում եմ այս երեխաների ապագայի համար: Ես բիզնես չունեմ, ես չեմ հարստանալու: 5 տարի հետո արշալույսցիները ունենալու են ավելի լավ կյանք, եթե վերադարձ չկա՝ արտագաղթի փոխարեն, 5 տարի հետո ես չկամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728