Մեկնարկել են ռուսական «Երկու աստղ» շոուի նոր շրջանի նկարահանումները: Հաղորդումը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Այս անգամ ծրագրի մասնակիցներին եւ հեռուստադիտողներին անակնկալներ են սպասվում: Ռուսական առաջին ալիքը հավաքել է նոր զույգեր, ովքեր կարող են պայքարը շարունակել թեժ մթնոլորտում: Հատուկ այս եթերաշրջանի համար ընտրվել է ժյուրիի նոր կազմ: Փոփոխությունները վերաբերվում են նաեւ հաղորդավարներին:
Փոփոխություններ կլինեն նաեւ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ֆորմատի մեջ: Երաժշտական մրցանակների հանձման 11-րդ միջոցառումը կանցկացվի հունիսի 7-ին «Օլիմպիական» մարզադաշտում: Անակնկալներ են սպասվում ոչ միայն հեռուստադիտողներին, այլ նաեւ երգիչներին: Համերգին նրանք պետք է կենդանի ձայնով երգեն: Այս մասին հայտարարել է մրցանակաբաշխության տնօրենը` Արման Դավլետյարովը. «Միջոցառման այն տեսքը, որին սովորել են հեռուստադիտողները 10 տարիների ընացքում, այլեւս ոչ մեկ չի տեսնի: Այս տարվանից մրցանակաբաշխությունը բացարձակապես «կենդանի» կլինի: Մենք հասկանում ենք, որ լավ կատարման խնդիր կա ամբողջ երկրում, բայց կլինեն երգիչներ, ովքեր կհամաձայնվեն պայմանի հետ:»
Աղբյուրը` Shownews.com
Մեկնարկել է «Երկու աստղ» նախագծի նկարահանումները, իսկ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ժամանակ աստղերը կենդանի ձայնով պետք է երգեն.
Մեկնարկել է ռուսական «Երկու աստղ» շոուի նոր շրջանի նկարահանումները: Հաղորդումը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Այս անգամ ծրագրի մասնակիցներին եւ հեռուստադիտողներին անակնկալներ են սպասվում: Ռուսական առաջին ալիքը հավաքել է նոր զույգեր, ովքեր կարող են պայքարը շարունակել թեժ մթնոլորտում: Հատուկ այս եթերաշրջանի համար ընտրվել է ժյուրիի նոր կազմ: Փոփոխությունները վերաբերվում են նաեւ հաղորդավարներին: