Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարը սպառնալիքներ էր ստացել «Առավոտում» բացահայտումներից հետո

Փետրվար 13,2013 16:05
Gagik

Ճիշտ երկու տարի առաջ «Առավոտում» հրապարակվեցին Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ գլխավորած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանի հարցազրույցները, որը երկարամյա լռությունից հետո ցանկություն էր հայտնել պատմել իրականությունը քաղաքական եւ տնտեսական մի շարք առանցքային իրադարձությունների մասին:

Նրա հարցազրույցներն էին՝ մասնավորապես, «Քոչարյանի շնորհիվ ձեւակերպվեց Հայաստանի պարտքի մի մասը ՌԴ-ին»,  «Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ նախագահը երաշխիքներ էր խնդրում»:

Սակայն պրն Շահբազյանը անակնկալ դադարեցրեց բացահայտումները: Պատճառների մասին նա պատմեց միայն այժմ: «Հայաստանի ազդեցիկ գործիչներից մեկը հանդիպել էր իմ ընկերներից մեկին եւ ասել, թե ինչո՞ւ եմ ես խոսում Քոչարյանի մասին: Թե իբր պետք չէ դա անել՝ ի վերջո, ընտանիք ունեմ»:

Մանրամասն՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728