Նախագահի թեկնածուն անդրադառնում է գործող նախագահի նեղացած բողոքին
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Մուսալեռում եւ ճանապարհին էլ մասնակցեց Տյառնընդառաջի տոնի արարողությանը: Նա երջանկություն մաղթեց նորապսակներին, աղոթեց նրանց համար:
Մուսալեռում նախագահի թեկնածուն մի քանի անգամ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը նեղացած է, որ ինքը ասել է ՝ սա չարի եւ բարու պայքարն է, ոչ թե Սերժի ու Րաֆֆիի:
Հիշեցնենք, որ նախագահն ասել էր, որ մինչեւ այսօր թեկնածուները կոռեկտ էին խոսում, մարդկանց մերոնք-ձերոնք են նորից հանում, սեւ ու սպիտակի են բաժանում եւ այլն:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը նեղացել է իմ խոսքերից: Այդ մե՞նք ենք բաժան-բաժան անում»: Նա հիշեցրեց Մարտի 1-ը, երբ ոստիկաններին հանել էին ժողովրդի դեմ:
Ուշագրավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ ինքը՝ նախագահը բարի մարդ է: Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ