«Նման փաստի մասին տեղեկություն չունեմ, որ Կոնգրեսը տեղամասային ընտրական հանձնաժողովների իր տեղերը ուրիշին է տրամադրել: Բոլոր ընտրատարածքներում ու տեղամասերում փորձել ենք նշանակել մեր մարդկանց , հնարավոր է առանձին դեպքեր են, որոնք մենք չենք նշանակել, բաց է մնացել ու ինչ-որ մարդիկ օգտվել են: Ոչ մի ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական մեր ցուցակներում չկան: Պատահական մարդիկ կարող էին հայտնվել այն տեղերում, որտեղ հարմար մարդ չենք ունեցել նշանակելու համար: Բաց լինելու դեպքում արդեն հանձնաժողովի նախագահն է նշանակում:
Մեր կողմից տեղերի վաճառք, տրամադրում չի եղել»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբի բացահայտած ցուցակներին:
Հիշեցնենք, ըստ այդ ցուցակների, Կոնգրեսն իր հանձնաժողովի տեղերը ինչ-ինչ պատճառներով տրամադրել էր հանրապետականներին ու ԲՀԿ-ին:
«Իսկ Հրանտ Բագրատյանը բոլորին ճանաչո՞ւմ է, ոչ մի համագործակցություն չի եղել: Ամեն ինչ արել ենք, որ բոլոր տեղամասերում ունենանք մեր մարդիկ»,- վերջում հավելեց տիկին Սարգսյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ