Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի քաղաքապետ.«Գան իմ գիրկը նստե՞ն» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 15:15

«Գայան, մի հատ շուտ ավել-սավոկը վեկալ արի, էս ջրերը հավաքի, լցրա մե վեդրոյի մեջ`ստեղ մաքրի»

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Վարդենիսից: Այստեղ նրան դիմավորեցին «Դեպի ապահով Հայաստան» պաստառներով, դրոշներով ու շարֆերով: Մինչ նախագահի գալը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում, հրահանգներ էր տալիս: «Գայան, մի հատ շուտ ավել-սավոկը վեկալ արի, էս ջրերը հավաքի, լցրա մե վեդրոյի մեջ`ստեղ մաքրի»,- ասաց քաղաքապետը:

Գայանը մեկ ուրիշ կնոջ հետ շտապեց քաղաքապետի հրահանգը կատարել ու «Դեպի ապահով Հայաստան» շալերով կանայք ջանասիրաբար մաքրում էին մշակույթի տան բակը:

Դրսում շատ մարդիկ կային, սակայն, ներս մտնել չկարողացան: «Տո, հենց ըտենց էլ գրա, չեն թողում, ասում են տեղ չկա, սաղ հիմնարկներից բերել-լցրել են»,- ոստիկանների խիստ հայացքը շրջանցելով՝ հարցիս պատասխանց մի երիտասարդ`ընկերոջ սաստող հայացքին ու խոսքին էլ հակադարձելով. «Հա, լավ էլ անում եմ»:

Ավելի ուշ Վարդենիսի քաղաքապետը Aravot.am-ի հարցերին պատասխանեց:

Դրսում շատերը կային, որ ցանկանում էին ներս գալ, բայց ասացին`չեն թողնում:

– Ո՞վ ա ասում, եթե լրացված ա, որտեղ նստեն: Գան իմ գիրկը նստե՞ն, ցավդ անեմ: Ովքեր ժամանակին եկել են, մտել են, տեղավորվել են, էլ  չենք կարող մարդկանց բերել:

Դրսում մարդիկ ասացին, որ բոլոր հիմնարկներից էլ բերել են:

-Ըտենց բան չկա ցավդ տանեմ, ազատ հոսք ա, մարդիկ եկել են դահլիճ`լսելու մեր թեկնածուին: Ուրիշ խնդիր չեմ տեսնում: Էստեղ որ եկաք, որեւիցէ մեկը բռնացա՞վ:

Մենք լրագրողներ ենք, մերն ուրիշ է:

-Հա՞, խի՞, դուք արտոնյալ ե՞ք:

Իսկ ի՞նչ հարցեր եք ասել, որ տան նախագահին:

-Ի՞նչ հարց:

Հիմա նախագահը պիտի հարցնի`ժողովուրդ ի՞նչ հարցեր ունեք. Չե՞ք ասել`ով եւ ինչ հարց տա:

-Ժողովուրդը ինչ հարց ուզում ա, թող տա, ըտենց բան գոյություն չունի, ի՞նչ եք ասում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ստրուկները տեղին տեղին,
    Ջուրն են սրբում ամբողջ գեղի,
    Ստրկատերն է շուտով գալու,
    Սուտ խոստումներ շռայլելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728