ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Մեժլումյանի փոխանցմամբ` «Խախտումներ կան, երբ, օրինակ, Ազատան գյուղում ընտրական տեղամասի վրա փակցված է գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառը, ինչը օրենքի խախտում է, կամ` Արաբկիր համայնքում փողոցներից մի քանիսում արգելված վայրերում փակցված են պաստառներ, ինչպես, օրինակ՝ գազի խողովակի վրա եւ այլն: Այս փաստերը մենք լուսանկարների տեսքով էլ ունենք: Ապացույցներ կան, որ Երեւանի թիվ 192 դպրոցում տնօրենները ժողովներ, քարոզներ են անում, որովհետեւ ՀՀԿ-ական են, ինչպես նաեւ Աշտարակի թիվ 5 դպրոցում` նույնիսկ ծնողական ժողովի ժամանակ է գործող իշխանության կողմից քարոզ տարվում, ասելով, որ պետք է այնպես անել, որ իրենց մեջքը ամուր լինի եւ այլն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ