Նախագահի չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի թեկնածուի ու ԱԺ պատգամավորի համար սահմանված ընտրական գրավը հակասահմանադրական համարելու պահանջով:
«Գտնում եմ,որ ընտրագրավի ինստիտուտը պետք է վերացնել, որովհետեւ ճիշտ է քաղաքական գործունեության մեջ մտնել միջին խավից , որտեղ ավելի շատ է մտավորական հատվածը: Մտավորականների մուտքը քաղաքականություն էապես կբարձրացնի մեր քաղաքական գործընթացների որակը, եւ քաղաքական վերնախավը պետք է հասնի այն մակարդակի, որ նախագահի պաշտոնի հավակնությունը պայմանավորվի ոչ թե 8 միլիոն դրամով , այլ ունենա որոշակի քաղաքական պատրաստվածություն, գաղափարներ: Իսկ այդ 8 միլիոնի շեմը 60 անգամ բարձր է Հայաստանում սահմանված միջին աշխատավարձի չափից եւ 228 անգամ բարձր է նվազագույն աշխատավարձի չափից»,- այսօր Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ն. Մկրտչյանը:
Սահմանադրական դատարանը տիկին Մկրտչյանի հայցը կքննի մարտի 5-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ