Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժիչ ուժը երիտասարդությունն է» ակցիայի մասնակից. Ուսխորհուրդները կոռումպացված են (Ֆոտոշարք)

Փետրվար 13,2013 14:35

Այսօր Երեւանի պետական համալսարանի բակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպել էին  «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» խորագրով ակցիա:

Ցուցարարների կարծիքով՝ ներկայիս վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող բուհերի վարչական մարմինների եւ ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը:

Ակտիվիստ Նվարդի կարծիքով՝ այսօրվա երիտասարդների մեծ մասը  տեղյակ չեն , թե ինչ է կատարվում իրենց շուրջը. «Երիտասարդությունը կարող ուժ է, բայց հաճախ իր ուժերը չի ծառայեցնում նպատակին: Բուհերում գործող ուսանողական խորհուրդները կոռումպացված են»:

Ակցիայի կազմակերպիչներից Կարեն Հարությունյանը հավաստում է, որ այսօր բոլոր պետական բուհերը քաղաքականացված են. «Բավական է նշել այն փաստը, որ պետական բուհերի խորհրդի նախագահները հենց Հանրապետական կուսակցության լիդերներն են՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան եւ այպես շարունակ»:

ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը ակտիվիստներից փորձեց պարզել նրանց նպատակը, ինչը վերջիններիս ըմբոստանալու տեղիք տվեց: Ակցիայի կազմակերպիչները ռեկտորի օգնականից ուզում էին պարզել՝ ի՞նչ մեթոդով են ընտրվում անվանական թոշակ ստացող ուսանողները եւ արդյոք ինքը, լինելով  Հանրապետական կուսակցության անդամ, համալսարանի տարածքում քարոզչությամբ չի՞ զբաղվում:

«Անվանական թոշակ ստանում են միմիայն գերազանց առաջադիմություն ունեցող եւ  հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողները: Իսկ ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա ես դրանով զբաղվում եմ համալսարանի տարածքից դուրս եւ աշխատանքային օրվա ավարտին միայն»,-նշում է ռեկտորի օգնականը:

Ըստ Մելքոնյանի՝ նախընտրական այս թոհուբոհի ժամանակ նմանատիպ ակցիաներն էլ ավելի լարված մթնոլորտ են ստեղծում: Ակտիվիստներին նա հորդորեց՝ ակցիան այլ վայրում կազմակերպել: Բայց մասնակիցները պնդեցին, որ դա իրենց որոշելիքն է, երթով լինելու են ՀՀ տարբեր բուհերում եւ շարունակելու են իրենց քաղաքացիական քարոզչությունը:

PrevPhoto
NextPhoto

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728