Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերությունները պարկեշտ են՝ անկախ նրանից, թե երկրները որ կուսակցություններն են ղեկավարում

Փետրվար 13,2013 14:07

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին, անդրադարձավ փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցին եւ հայ-վրացական հարաբերություններին: «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները պարկեշտ մակարդակի վրա են գտնվում՝ անկախ այն բանից, թե պետությունները որ կուսակցություններն են ղեկավարում: Այդ հարաբերությունները խորհրդային շրջանում էլ լավ էին, չնայած նրան, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն բավական խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայ-վրացական հարաբերությունները մշտապես պահպանել են բավական բարձր մակարդակ: Որքանով տեղյակ եմ, Վրաստանի վարչապետի այցը արդյունավետ էր, եւ այդպես էլ պետք է շարունակվի, այստեղ որեւէ խնդիր առանձնապես չեմ տեսնում»,- նշեց նա:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728