«Եթե մենք այսօր միասնական չլինենք՝ տուժողը կրկին մենք ենք: Մեր թշնամիներն օրեցօր հարստանում են՝ տնտեսական եւ ռազմական առումներով, ու դրան դիմակայել է պետք: Իսրայելի օրինակը վերցնենք. ուժեղ քաղաքական պայքար է գնում, բայց երբ առաջ է գալիս պետական շահը՝ բոլորը ամեն ինչ մի կողմ են դնում ու վարչապետից մինչեւ վերջին զինվորը պատրաստ են մահապարտ դառնալ: Մենք պետք է կարողանանք նաեւ Սփյուռքի ուժը հօգուտ Հայաստան պետության օգտագործել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
«Առավոտ» օրաթերթ