Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը բարդացնո՞ւմ է Անդրիաս Ղուկասյանի վիճակը

Փետրվար 13,2013 13:22

«Ունենք բժիշկներ, որոնք հետեւում են, խորհուրդներ տալիս Անդրիաս Ղուկասյանին: Նա մեր բժիշկների վերահսկողության տակ է, իրավիճակը, որպես հացադուլավորի, բժիշկները նորմալ են գնահատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա, իրենք իրենց սեփական բժիշկներին են դիմում, որովհետեւ հացադուլի մեջ գտնվող թեկնածուի առողջական վիճակի ստուգման արդյունքները առողջապահության նախարարության մասնագետների ու իրենց բժիշկների կողմից արված էապես տարբերվում են. «Շատպօգնության բժիշկները չափում են նրա ճնշումը, ցույց է տալիս 80/60, մենք չափում ենք՝ ցույց է տալիս 110/70, միշտ տատանումներ են տալիս: Սկսում ենք չվստահել ու այդ պատճառով ունենք մեր բժիշկները: Մեր բժիշկների գնահատականներով՝ առողջությանը անդառնալի վնաս չկա»:

Պարոն Գրիգորյանի խոսքերով, այսօրվանից պարոն Ղուկասյանի հետ շփումները սահմանափակվելու են: Ղուկասյանի որոշումը նույնն է ու չի տեղափոխվելու հիվանդանոց, շարունակելու է հացադուլը մինչեւ ընտրությունների ավարտը:

Հարցին՝ քաղաքացիական անհնազանդություն առաջացա՞վ, ինչպես իր հացադուլի պահանջում դրել էր պարոն Ղուկասյանը: Պարոն Գրիգորյանը հիշեցրեց վերջին երկու ակցիաները՝ «վերջ ռեժիմին» կարգախոսներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728