Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ խնդիր կա իջեցնելու նրա ռեյտինգը, կամ էլ…»,- քաղտեխնոլոգը Սերժ Սարգսյանի «հիթերի» մասին

Փետրվար 13,2013 13:03

«Ընտրություններից հետո պայքար է լինելու, լինելու են լուրջ գործընթացներ եւ իշխանական եւ ընդդիմադիր դաշտում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հավելելով, որ անպայման վերադասավորումներ են լինելու:

Անդրադառնալով նոր ձեւավորվող ՀԱԿ-ին, Քոչարյանն ասաց, թե ժամանակին ոչ մեկը չէր մտածի, որ Կոմունիստական կուսակցությունը նորից լուրջ ռեյտինգ կհավաքի, ըստ նրա, նույնը կարող է լինել ՀԱԿ-ի պարագայում, բայց ըստ նրա`«ՀԱԿ-ը նորից խաղում է…»:

Քաղտեխնոլոգի խոսքով հայաստանյան դաշտում շատ կուսակցություններ կան, կա սոցիալական խավ, բայց չկա դրանց առաջնորդը:

Անդրադառնալով նախագահի թեկնածուների պայքարին՝ Քոչարյանը անտրամաբանական համարեց նախագահական ընտրություններում երկրորդ տեղի համար պայքարելը. «Երկրորդ տեղը նույնն է, ինչ ութերորդը, սա հո ԱԺ ընտրություննե՞ր չի»:

Քոչարյանը չբացառեց ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, նրա խոսքով, ինքը չի պատկերացնում, թե ինչ դերով երկրորդ նախագահը կվերադառնա, բայց ամեն դեպքում`«որպես ընդդիմադիր նրան չեմ պատկերացնում»:

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմում ներկայացնելու ու այն հետ վերցնելու հետ կապված էլ ասաց, որ այդպես չեն վարվում` «Ես մի քիչ կոպիտ եմ ասել այդ մասին, իհարկե զուտ տարիքի առումով, բայց չեմ փոշմանել ասածիս համար, Աստված իր հետ: Բայց նրա ռեյտինգը հաստատ ընկավ այս ամենից»:

Ինչ վերաբերվում է էպոսագետ Վարդան Սեդրակյանին, մասնավորապես նրան, որ վերջինը Հայրիկյանի մահափորձի հետ կապված ձերբակալվածների համար, որոնց նաեւ ինքն է ճանաչում, ու ինչ որ առումով առնչվել է նրանց հետ եւ հայտարարում է, թե իր դեմ քաղաքական հաշվեհարդար են տեսնում ու իրեն ձերբակալելու են, Քոչարյանն ասաց. «Դե ինքն ասում է, որ վերեւում Աստված կա…»:

Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ նրա թույլ տված ու ժողովրդի կողմից «հիթ» դարձած արտահայտություններին` կատակով ասաց, թե «եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք»: «Ես սկզբում զարմանում էի, հետո երկու բան եմ կարծում, կամ` խնդիր կա իջեցնելու նրա ռեյտինգը, կամ էլ` տեսավ, որ դա աշխատում է ընտրություններին, որոշեց այդպես վարվել: Ես չեմ կարծում, որ նա մտածված սկսեց իրեն այնպիսի բառեր թույլ տալ, որը կդառնա օրվա հիթը, բայց այն, որ իր համար մեկ է, թե ինչ են խոսում կամ գրում, այպես չէ, քանի որ նա գիտի իր բառի արժեքը ու մենք էլ գիտենք, որ նա առաջիկա հինգ տարում լինելու է ՀՀ նախագահը: Բայց այն, որ այս ամենի տակ մի բան կա` հաստատ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728