Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Տըրընդեզ կամ Տեառնընդառաջի տոնը:
«Տեառնընդառաջ նշանակում է տիրոջն ընդառաջ գնալ: Այդ ամենը պատվում է ավետարաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տըրընդեզ կամ Տյարնընդառաջ տոնի վերաբերյալ նշեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
Քահանայի խոսքով, եկեղեցում կատարվում է ժամերգություն, վառվում են մոմերը, խարույկը եւ կատարվում է նորապսկաների օրհնություն: Տըրընդեզը նշվում է տիրոջ ծնունդից քառասուն օր առաջ: Տեառնընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ.
«Տըրընդեզը շատերը կապում են հեթանոսության հետ, սակայն դա կրակի պաշտամունք չէ, այլ խորհրդանշում է Քրիստոսի լույսը, երբ մենք թռչում ենք կրակի վրայով, դա նշանակում է, որ ոտնակող ենք անում կրակը: Խարույկը տաքացնում է մեր շուրջը, սա ժողովրդական ավանդույթ է»:
Նրա պնդմամբ, այդ օրը միայն նորապսակների օրհնության տոնն է, նշանվածների համար տըրընդեզ անելը սխալ է.
«Մեր ժողովուրդը հայտնի է ազգային տոներով: Տոները մեր կյանքում մեծ դեր ունեն: Սովորույթներն ու տոները պահում է նաեւ եկեղեցին: Փետրվարի 13-ի երեկոյից մինչեւ 14-ի երեկոն տըրընդեզի օրն է, ճիշտ չէ օրը փոխել եւ ուրիշ օր նշել: Ամբողջ կյանքում պետք է ձգտել մեղքեր չգործել, պետք չէ չարաշահել Աստծո ներողամտությունը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ