Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանը» կարևորում է նոր քաղաքական սերնդի ասպարեզ իջնելը

Փետրվար 13,2013 12:22

2013 թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Արցախում գտնվող Նախախորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանի, Էմիլ Աբրահամյանի և Հասմիկ Էվոյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսները նախ անդրադարձան 1988 թ. սկսված Արցախյան շարժման ձեռքբերումներին՝ Արցախի փաստացի միավորմանը Հայաստանին, ինչպես նաև ինքնիշխան հայկական պետության ստեղծումը։

Դրա հետ մեկտեղ նշվեց, որ պետությունը չի կայացել, քանի որ ձևավորվել է ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով երկիրը վերածվում է արտաքին կառավարման օբյեկտի։ Նրանք փաստեցին նաև, որ այսպես շարունակվելու դեպքում, երբ Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) ժողովուրդը ենթարկվելով կեղեքման և ճորտացման հեռանում է Հայրենիքից, հայոց պետականության ապագան ու հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյությունը իրական վտանգի են ենթարկվում։

Առաջացած համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհի մասին խոսելով, բանախոսները նշեցին, որ մենք ականատես ենք Արցախյան շարժմամբ սկսված 25-ամյա քաղաքական փուլի ավարտին և նոր քաղաքական փուլի ձևավորմանը: Այդ պայմաններում անհրաժեշտ է փլուզվող ու փոշիացող քաղաքական դաշտի տեղում ակտիվ և առողջ քաղաքացիական ներուժից ստեղծել նոր քաղաքական դաշտ և այլընտրանքային ներկայացուցչական մարմիններ, ինչպես ժամանակին դա յուրօրինակ կերպով տեղի ունեցավ Արցախյան շարժման ընթացքում։ Այս առումով նրանք կարևորեցին նոր քաղաքական սերնդի ասպարեզ իջնելու, ինչպես նաև համահայկական ներուժի համախմբման անհրաժեշտությունը: Բանախոսներն արձանագրեցին, որ այսպիսի համախմբման օրինակ է Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման գործակցությունը, որի առաջին պտուղը եղավ փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հրապարակված համատեղ հայտարարությունը:

Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը, բանախոսները շեշտեցին միավորման գաղափարը վերստին սերմանելու, այն դե յուրե ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նրանք նաև նշեցին, որ քաղաքական և սոցիալ-հոգեբանական առկա շոկի հաղթահարումը հնարավոր է ազգային արժանապատվության և արդարության համար մղված համաժողովրդական պայքարի ոգին վերարթնացնելու ու ներազգային, մարդկային արժանապատվության և արդարության համար մղվող ներկայիս պայքարում կիրառելու միջոցով:

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728