Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյանը նարդի խաղալիս կշնորհավորի՞ այն մրցակցին, ով ոչ թե զառ է գցում, այլ խաղում է՝ ինչ ուզում է

Փետրվար 13,2013 12:17

Պատասխանելով այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք ընտրություններից հետո շնորհավորել Սերժ Սարգսյանին, Պարույր Հայրիկյանն ասել է, թե ինքն անգամ նարդի խաղալիս է պարտվելու դեպքում շնորհավորում հաղթողին։

«ՉԻ» – Դա, իհարկե, շատ դրական հատկանիշ է եւ խոսում է Պարույր Հայրիկյանի մարդկային բարձր որակների մասին։ Բայց հետաքրքիր է՝ պրն Հայրիկյանը նարդի խաղալիս կշնորհավորի՞ այն մրցակցին, ով ոչ թե զառ է գցում, այլ խաղում է՝ ինչ ուզում է, ընդ որում՝ մի քանի անգամ անընդմեջ, իսկ իրեն ստիպում է խաղալ բացառապես «իքի-բիր»։ Համաձայնվեք՝ նման մրցակցին շնորհավորելն արդեն ոչ թե մեծահոգություն է, այլ պաթոլոգիա։

Եթե, իհարկե, ինքդ ես խաղում։ Իսկ եթե ընդամենը կողքից հետեւում ես խաղին, ընդ որում՝ հրավիրվել ես հատկապես վերջում «հաղթողին» շնորհավորելու համար, ապա դա արդեն բոլորովին այլ իրավիճակ է։ Այդ դեպքում արդեն խաղի ընթացքը կապ չունի, կանոնների պահպանումը՝ նույնպես։ Կարեւորր վերջում «հաղթողի» ձեռքը սեղմելն է։ Կան իրավիճակներ, երբ նման ծառայությունները բավականին բարձր են գնահատվում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728