Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Թող Աստված տա, Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ՝ կմտածենք» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 12:13

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվավ նախագահ, կեթա՞ք իրա մոտն աշխատեք, եթե ընդունի»,- Անգեղակոթ գյուղի բնակիչը երեկ այս հարցն ուղղեց քարոզարշավի եկած նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:  Մինչ պարոն Բագրատյանը կպատասխաներ, գյուղացիներից մեկը ծիծաղեց. «Այ մարդ, երեկ էս մարդն ասեց նյետ, էլի»:

«Րաֆֆի Հովհաննիսյանը եթե դառնա նախագահ, Աստված տա դառնա: Բայց այսօր ես ինքս եմ պայքարում նախագահ լինելու համար»,- ասաց պարոն Բագրատյանն ու շարունակեց,- «Ես գտնում եմ, որ ես պակաս ասելիք չունեմ կամ շատ ավելի շատ ասելիք ունեմ, մանավանդ՝ գործի մեջ:  Հիմա ես իմ մոտեցումներն ունեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը, թող Աստված տա, դառնա նախագահ, էն ժամանակ կմտածենք: Բայց Սերժի պարագայում ես իրանց հետ չեմ աշխատելու:  Դրա համար երեկ ասեցի՝ նյետ»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, օլիգարխներն այէս պետությունը խեղճացնում են: Օլիգարխների մեջ մտնում են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը. «էդ 40-ից երեքը իրանք են, հո իրանք իրանց դեմ չե՞ն պայքարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728