Հատված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցազրույցից:
– Պարոն Խաչատրյան, ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թավրիզում Դուք եւ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր՝ Սյունիքի մարզի հողերի վարձակալության հետ կապված։ Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում։
– Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին։ Այնտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս։ Նախ՝ մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ՝ այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից։ Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի՝ ա՛ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին։ Դա հնարավոր բան չէ։ Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաեւ էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում։ Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ՝ մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին։ Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է։ Ու այդ հարցը փակված հարց է։
– Բայց կառավարությունը բանակցություններ է վարում՝ այդ հարցի հետ կապված…
Կարդացեք նաև
– Ուրեմն կառավարությունն անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է՝ արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ։ Արոտավայրերի վարձակալությունը ձեւ ունի տալու, ես չէ, որ պետք է վերցնեմ ու տամ։ Գյուղապետը պետք է մրցույթ հայտարարի, մեկ ամիսը լրանա, հետո նոր մրցույթին ով կմասնակցի ու կհաղթի, նա էլ կլինի… բայց հիմնական արոտավայրերն արդեն վարձակալությամբ տրված են գյուղացիներին։ Իրանցիներին վարձակալությամբ հող տրված չէ, մենք նման ցանկություն էլ չունենք։
– Իսկ ե՞րբ է գործադիրում այդ տրամադրությունը սկսել իշխել. այն ժամանակ, երբ նժդեհյան գաղափարախոսությունը դավանող ՀՀԿ–ն մեղադրվեց Նժդեհի սիրելի Լեռնահայաստանը հանձնելու մե՞ջ։
– Թող Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ՝ Դուք ինձ ճանաչում եք։ Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին։ Ես դեռեւս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք՝ իրանցիները, գան քաղաքում կանգնեն։ Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց։ Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել։
– Իսկ գիտե՞ք, որ Իրանն անցած տարվա նոյեմբերից դադարեցրեց մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան՝ ընդ որում, առանց որեւէ բացատրության։
– Ասեմ, ուրեմն։ Եթե իրենք անգամ արգելած էլ լինեն կամ չլինեն, մենք իրենց հող չենք տալու, դա իմացե՛ք։
«Ժողովուրդ»
Ապրի մարզպետս, մեռնեմ նրա ջանին, տղայա է տղա, ու ծուծուծու
Հարգեցի Սյունիքի մարզպետին
Սուտ է ասում Սյունիքի մարզպետը, առդեն համաձայնագիրը առկա է: Այս կարգի սրիկաների պատճառով է, որ Հայաստանը պատմության քառուղիներում հայտնվել է ստրկության ճիրաններում: Չմոռանանք, որ միայն Սամվել Թանգյանը չէր կարող նման փաստաթուղթ ստորագրել, նրա հետ է եղել Սյունիքը լարվածության ու ահաբեկության մեջ պահող չստացված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով փոխադարձ այցելության ժամանակ նույն փասթաթուղթ ստորագրողին ոսկե ժամացույց է նվիրել, փաստաթուղթը տե՜ս https://www.syuniacyerkir.am/pdfs/N_275%20(02)gray_1359611376.pdf Երբ տեսա այս փաստաթուղթը, սառած մնացի, տեսածիս չէի հավատում, որ իրեն հայ համարող մարդը կարող է նման ստրկացնող ու ստորացնող համաձայնագիր կնքել, թեպետ կարելի է դրանց գենը հետազոտել, գուցե պարսիկի, թուրքի, արաբի գեն գտնվի, այլապես զտարյուն հայից նման բան դժվար է սպասել: Հետաքրքիր է` ո՞վ պետք է գա Սյունիքում ապրելու եւ անասուն պահելու, իհարկե առաջին հերթին այստեղից Պարսկաստան գնացած ադրբեջանցիները: Մենք արդեն պատմությունից գիտենք, որ թուրքերը ցանկացած հողում մի սերունդ ունենալուց ասում են. “Սա մեր հողերն են, մեր պապերը այստեղ են ապրել” Ինչ է ստացվում, որ պետական չինովնիներից ոմանք, ՀՀ նախագահի լուռ համաձայնությամբ մի քանի կոպեկով պատրաստ են վաճառել սեփական երկիրը: Ափսոս, որ հիմա հուդաներն ու վասակներ ավելի շատ են` իրենց ապազգային եւ ստամոքսային մտածողությամբ, քան ազգի նվիրյալները: