Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատելով Սերժ Սարգսյանի վարքագծից, նա ոչ միայն ինքը չի գրում իր ելույթները, այլեւ անգամ ուշադիր չի կարդում դրանք

Փետրվար 13,2013 11:48

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի Նոր Նորք համայնքում հակադարձել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դրանից ժամեր առաջ Նոյեմբերյանում արած այն հայտարարությանը, թե «Ես չեմ բարձրացրել այս ամբիոն, որ ուրիշի պատրաստած ճառը տասը հատ հեռուստախցիկի առաջ ձեզ ընթերցեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է ձեր արժեքը»։ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ իր ելույթներն ինքը չի գրում՝ դա համարելով միանգամայն օրինաչափ երեւույթ. «Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդ ունի թիմ, եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի։ Ենթադրենք՝ ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ ե՞րբ կհասցնեմ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ»,- բացահայտել է նա։

Փաստորեն, Ս. Սարգսյանն անուղղակի կերպով խոստովանում է, որ չնայած ԵՊՀ-ում ստացած հեռակա բանասիրական կրթությանը, ինքն ի վիճակի չէ կապակցված խոսել, եւ «խիարը թարս բուսնելու» կամ ընտրություններին «100-ից 90, 80, 70 կամ 60 խփելու» արտահայտությունները ոչ թե պատահաբար ասված խոսքեր են, այլ՝ դա է նրա իրական լեզվամտածողությունը։ Այսպիսով՝ վերջնականապես պարզ դարձավ որ Ս. Սարգսյանի՝ իրականությունից կտրված, Հայաստանի հետ որեւէ առնչություն չունեցող մտքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ իր թիմը։ Միայն թե, ինքն առանձնապես դեմ չէ «վարդագույն ակնոցներով» գրված ելույթներին, թեկուզ եւ՝ այդ ամենի արդյունքում ինքն է խայտառակվում, ու քննադատությունները հենց իրեն են ուղղվում։ Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանի դեմ նման փիառ դիվերսիաներն իրագործվում են հենց իր գիտությամբ։

Խնդիրն այն է, սակայն, որ դատելով Սերժ Սարգսյանի վարքագծից, նա ոչ միայն ինքը չի գրում իր ելույթները, այլեւ անգամ ուշադիր չի կարդում դրանք։ Այլապես, թերեւս կհիշեր այդ ելույթներում իր իսկ շուրթերով հնչեցված պաթետիկ խոստումներն ու ճռճռան հայտարարությունները եւ գոնե քարոզարշավի ընթացքում սեփական օրինակով կփորձեր հետամուտ լինել դրանց իրագործմանը։ Օրինակ, բոլորս ենք լավ հիշում Հայաստանի քաղաքացու հետ «դուք-ով» խոսելու մասին Սերժ Սարգսյանի խոսքերը, մինչդեռ ՀՀԿ 14-րդ համագումարում ունեցած այդ ելույթին հետեւած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է մոտ մեկ տասնյակ անգամ հրապարակավ ապացուցել, որ իր ելույթային մտքերը ոչինչ չարժեն՝ ՀՀ քաղաքացիներին դիմելով բացառապես «դու-ով»։ Ու թեեւ վերջին հինգ տարիներին գործող նախագահի ճառագիր-փիառ-ագետների կողմից ամեն ինչ արվում է նրան իբրեւ հանդուրժողականության խորհրդանիշ ներկայացնելու համար, քաղաքական դաշտին ուշադիր հետեւողները լավ են հիշում, թե ինչպիսին էր իրական Սերժ Սարգսյանը՝ առանց փիառ շղարշի, երբ 2005-ին հրապարակավ խոսում էր «ընդդիմությանը սատկացնելու  մասին»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728