Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում («Ծաղկաձոր» հյուրանոցի մոտ) հրշեջ-փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ձյան մեջ արգելափակված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 33OV938 պ/հ ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ-Ղազանչի-Աղվորիկ-Ալվար գյուղերի ավտոճանապարհներին ձնաբքի հետևանքով արգելափակված 9 ավտոմեքենա (30 ուղևորով), 10 ուղևոր տեղափոխվել է Աշոցք գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ, 14 ուղևոր` Ամասիա գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ և 13 ուղևոր` Աղվորիկ գյուղ:
Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված «ԳԱԶել» մակնիշի Տ1165 պ/հ ավտոմեքենան:
ԱԻՆ