Փետրվարի 12-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն–Մասիս ավտոճանապարհին «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 31 ՏՏ 385 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Փիլիպոսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից: Տուժածներ չկան:
Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Կարդացեք նաև
ԱԻՆ