Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Հայրիկյանին. «Դու ընկնես ավտոյի տակ, ես գնամ բողոքե՞մ, արա՛» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 11:28

Bagratyan_2 Bagratyan_3Անգեղակոթում վստահ են, որ Պարույր Հայրիկյանը «անլուրջ մարդ է»

«Դուք կարող եք ասել՝ պարո՛ն Բագրատյան, կարո՞ղ է վաղը թվեր հայտարարեն: Իհարկե, կպատրաստեն, իրանց թվերը կասեն: Եղբայր, բայց ես ամեն ինչով հանդերձ ջանք, էներգիա, էս մարդկանց պատիվը, գործը, ահագին էլ դրամական միջոցներ դրել եմ, որ խառնվեմ էս գործին: Որպեսզի նախեւառաջ այդ մարդիկ անպատիժ չանցնեն: Երկրորդ՝ երբ որ դու ու ես նույն ըմբռնողությունն ունենք իրար հետ, որ իմանանք՝ մենք կանք, էլի կարանք հավաքվենք»,- երեկ անգեղակոթցիների հետ հանդիպմանը Հրանտ Բագրատյանն այսպես պատասխանեց բնակիչներից մեկի հարցին, թե ինչու են այդքան թեկնածու առաջադրվել:

«Ես 100 անգամ ասել եմ էսօրվա նախագահին, պառլամետի իրենց տղերքին ասել եմ՝ էս ի՞նչ եք անում, տղե՛րք: Հիմա մի օր էլ թելը կտրվելու ա, էլի: Չդնե՞նք, վաբշե չդնե՞նք: Գամ Սերժի անունը…բան տամ, ու հետո մարսե՞մ էդ ամեն ինչը: Մի օր էս թելը կտրվելու ա, եղբա՛յր, ի՞նչ անենք: Արի դու դիր: Ես հելնեմ, դու դիր»,- ասաց պարոն Բագրատյանը:

Անգեղակոթցին առաջարկում էր. «Հնարավոր չի՞ 8-ը չլինի, դառնաք 2 հոգի»:

Նախագահի թեկնածուն բացատրեց, որ այդպես չի լինի. «Ո՞նց դառնանք: Քեզ մի հատ բան ասեմ՝ 8-ից մեկը, չեմ ուզում անունը տալ, կոչ էր անում, ասում էր՝ եկեք միանանք»: Ներկաները անմիջապես գլխի ընկան՝ ում մասին է խոսքը եւ գոռացին՝ Պարույր Հայրիկյանը:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Ա՛յ ախպեր, օրվա մեջ 18 անգամ կարծիք եք փոխում: Հետո էլ վերջում կանգնի՝ ասեցի՝ հո դուք խայտառակ չեք: Արա, ախպոր պես, ես գործ չունեմ: Ասում եմ՝ դու ընկնես ավտոյի տակ, ես գնամ բողոքե՞մ, արա՛»:

Անգեղակոթցիները շարունակեցին՝ «Վերջապես համոզվեցի՞ք, որ ինքը անլուրջ մարդ ա»: Պարոն Բագրատյանը փորձեց կոռեկտ լինել՝ Ես չասեցի էդ բաները: Դուք գիտեք»:

Սյունիքի բնակիչներից մեկն էլ հետաքրքրվեց՝ վերջնակետը, լուծումը ո՞րն է էս երկրի, մեր, ժողովրդի: «Լրիվ փոսի մեջ ենք»,- գյուղացիներին չհուսադրեց նախկին վարչապետը:

«Հանքարդյունաբերության հա՞րցը ոնց ա»,- հետաքրքրվեց մի պապիկ՝ հայտնելով իր անկեղծ մտահոգությունները՝ «Մի փոքր երկիր ա, ամեն մեկը իրա համար բուն ա դնում, քանդում: Քանդելու են քանդեն, Սեւանա լիճը բացվի, գա մեզ վրա, սրա վերջը ի՞նչ ա լինելու»: Հրանտ Բագրատյանը գյուղացու միամտությունից սկսեց ծիծաղել՝ պապիկին հանգստացնելով, որ Սեւանա լիճը ծակվելու դեպքում այդ կողմերը չի գա, Երեւան կգա:

Անգեղակոթցիները նույնպես վստահեցրին պապիկին, թե՝ «մեր տեղը պանցր ա, չի գա, արխային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    «Եղբայր, բայց ես ամեն ինչով հանդերձ ջանք, էներգիա, էս մարդկանց պատիվը, գործը, ահագին էլ դրամական միջոցներ դրել եմ, որ խառնվեմ էս գործին:»
    Հետո էդ դրամական միջոցնե?ը հետ չես տալու՞: Այսինքն էդ մարդիկ ախմախ են ՞: Թե ժողովրդին ես ախմախի տեղ դնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728