Մոսկվայում մեկնարկել է «Aeriflot Open 2013» շախմատային ավանդական միջազգային փառատոնը՝ նվիրված Ռուսաստանի առաջատար ավիափոխադրող «Aeroflot»-ի հմնադրման 90-ամյակին:
Փառատոնի մասնակիցները, որոնց մեջ են նաեւ հայ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Քոթանջյանը, Արթուր Գաբրիելյանը ու էլի մի խումբ շախմատիստներ, պայքարելու են դասական, արագ, կայծակնային եւ նոկաուտ մրցումներում: Առաջին օրը կայացած կայծակնային շախմատի չորս պարտիաներից հետո մեր շախմատիստներից առավել հաջող հանդես են եկել Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանք վաստակել են 3,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 23-րդ, 42-րդ եւ 63-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ