Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի խորհրդականը՝ Սերժ Սարգսյանի կիքսերի մասին

Փետրվար 13,2013 11:16

Հատված ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական եւ նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու Ալիկ Սարգսյանի հարցազրույցից:

Լավ, պարոն Սարգսյան, որպես գործող նախագահի (որը նաեւ նախագահի թեկնածու է) խորհրդական, ո՞նց եք գնահատում քարոզարշավը եւ հատկապես Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում թույլ տված կիքսերը։ Տպավորությունն այնպիսին է, որ նա ոչ խորհրդականներ ունի, ոչ էլ PR կամպանիա։

– PR թիմը նորմալ աշխատում է, ընտրությունների ամբողջ փուլը գնահատում եմ դրական, որ միշտ կրկնում ենք՝ թափանցիկ, ժողովրդավար եւ այլն, եւ այլն, իմ կարծիքով, սրանք հենց այդ ընտրություններն են։ Որեւիցե մեկի նկատմամբ ճնշում չկա, բռնություն չկա, ուղղակի աշխատում են ամեն ինչի մեջ մի բան գտնել, ասում են՝ պետական ապարատը, վարչական մարմինները եւ այլն, եւ այլն…Ես չեմ հասկանում, եթե մարդիկ աշխատում են, կոնկրետ իմ օրինակով, եթե ես նախագահի հետ երկար տարիներ աշխատում եմ, նրան ճանաչում եմ անձնապես, մի քանի անգամ նա իմ ղեկավարն է եղել, շաաատ լավ եմ ճանաչում, տարօրինակ չէ՞ր լինի, որ ես ուրիշ կողմնորոշում ունենայի եւ թեկնածուներից մեկ ուրիշին ձայնս տայի, արդյոք դուք չէի՞ք զարմանա որպես մարդ։ Բնական է, ես ճանաչում եմ այդ մարդուն, գիտեմ ինչ հայ է, ինչ հայրենասեր, ինչ ճանապարհ է անցել, մեր երկիրն ինչ ճանապարհով կարող է տանել, ես մտածելու բան չունեմ, ես կողմնորոշված եմ, կողմնորոշված եղել եմ եւ դրա մեջ որեւիցե բիծ ման գալ, որեւիցե վատ բան դրա մեջ տեսնել, կարծում եմ՝ իմաստ չունի։

Քարոզարշավի կիքսերին չանդրադարձաք։

– Գիտեք, մի այսպիսի բան կա, քարոզարշավը շատ նյարդային պրոցես է։ Հազարավոր մարդկանց հետ է շփվում, ամեն օր ելույթներ, ամեն օր խոսակցություն, տարբեր պրովոկացիոն հարցեր, որի մեջ գրգռում են մարդուն, որ մի բառ ասի։ Մեկ էլ մի խոսքը դնում են, սկսում են քննարկել, այդ բառի շուրջ ինչ-որ բաներ հյուսել՝ սա այս կնշանակի, էս մեկը՝ այն, եթե սա ասվեց, ապա նպատակը սա էր եւ այլն, եւ այլն… կարծում եմ, այդ շահարկումներն անիմաստ են։ Մեր նախագահը շատ գիտուն մարդ է, իր գործը գիտի, գրագետ էլ է, իր մասնագիտությամբ լեզվին տիրապետում է, եւ նման խոսակցություններում ցանկացածի խոսքում էլ կարելի է մի բան գտնել եւ շահարկման առարկա դարձնել, որը, կարծում եմ, այս պահին պետք չի։ Մարդը գործ է անում, հանդիպում է ժողովրդի հետ, իմաստը ո՞րն է՝ ամեն անգամ մեկը մեջ ընկնի, մի բան հարցնի, ու այդ պատասխանը, նույնիսկ շշուկով պատասխանը դարծնեն թերթերի քննարկման առարկա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. … Նախ` մատՏՏՏ, քո` Տաների մեջը Բարձրացրու, և Հետո էլ` ով Տեղյակ է, Մարի 1-ի և այլ կարևոր հանցագործությունների մասին, ՀՀ-ն նախագահը` Գործով ”փչացնում”, Մեր Պետության և ՀԱՅ Ժողովուրդի Հաշվին, նախագահի` խորհրդական է սարքում …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728