Նախագահի թեկնածուի գալուց մեկ ժամ առաջ երկու պատանու կանգնեցրել էին Նորք-Մարաշի դահլիճի շեմին` առանց հաշվի առնելու կլիմայական դաժան պայմանները: Նրանք պետք է դրոշները պարզած՝ դիմավորեին ղեկավարությանը: Երբ ձյունը սաստկացավ, նրանցից մեկը ցրտից կծկվեց ու կուչ եկավ, բայց անխիղճ կազմակերպիչների մտքով չէր էլ անցնում երեխաներին ներս տանել ու նախագահի գալուց, ասենք, մի քանի րոպե առաջ դուրս բերել:
Փոքրիկը ձեռքերը մտցրել էր «կամուֆլյաժի» թեւքերի մեջ, որ ի վիճակի լինի բռնել դրոշը: Իսկ վասալները կողքից անցնելով՝ ծիծաղում էին. «Այ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»:
«Հրապարակ»