Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Դեսպաններին նույնիսկ կարելի է persona non grata հայտարարել

Փետրվար 13,2013 10:28

Օտար երկրի դեսպանը իրավունք չունի որևէ հարցում որևէ հայտարարություն անելու իր դեսպանական երկրում վարվող քաղաքականության մասին կամ դրա դեմ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Եթե նման բան լինում է, նույնիսկ նրանց կարելի է persona non grata հայտարարել: Ես միշտ ասել եմ, որ չի կարելի դառը հաբը կուլ տալ: Օրենքներ կան, խաղի կանոններ կան, և անգամ ամենահզոր երկրի դեսպանը իրավունք չունի թույլ տալու ամենափոքր երկրում նման հայտարարություններով հանդես գալ: Որպես 1961 թվականին Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրներ՝ բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն, և ըստ միջազգային օրենքների՝ չի կարելի երբևիցե խառնվել որևէ երկրի ներքին գործերին, մանավանդ՝ նման հրապարակային ձևով: Ես տեսել եմ, թե ինչպես հետամնաց, փոքր երկրում Ամերիկայի դեսպանն իրեն լավ չի պահել, նրան շպրտել են փողոց, և դրանից երկրների հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Նավասարդյանը:

Նրա համոզմամբ՝ եթե մենք նման իրադարձություններում մեզ պահենք ինչպես պետք է, դրանից ոչ մի վնաս չի լինի: Նավասարդյանի կարծիքով՝ ինչպիսին էլ լինի իրավիճակը երկրում, ոչ մի երկրի դեսպան հրապարակայնորեն չպետք է իրեն թույլ տա նման հայտարարություններ անել: «Թող նրանք գրեն իրենց զեկուցագրերում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասել էր. «Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը կոնկրետ անուն չէր նշել:

 Diplomat.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Բազմափորձ դիվանագետը հավանաբար գիտի,ինչ է ասում:Ավելի շուտ, ՀԱՍՏԱՏ գիտի,թե ինչ է ասում:Սակայն ասողին ԼՍՈՂ է պետք:Իսկ մեր իշխանավորները և անտարբեր ու իներտ հասարակությունը միայն փնթփնթալ գիտի: Մտավորականնեե~ր ունենք,աշխարհը չունի!!!!!!!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728