Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հարցին, թե Ռոման Ամոյանին ու Յուրի Պատրիկեեւին ազգային հավաքականի կազմում ե՞րբ կտեսնենք, պատասխանեց. «Ամոյանը առողջության հետ կապված խնդիր ունի, դրա համար այս ուսումնամարզական հավաքին չի մասնակցում, թեեւ գալիս է ու տղաների հետ թեթեւ մարզվում: Իսկ Պատրիկեեւը դեռ իր հետագա մարզական կարիերայի հետ կապված վերջնական որոշում չի կայացրել: Բայց մենք տեղյակ ենք, որ մարզվում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ