Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն առաջարկել է մարզական ըմբշամարտը՝ հունահռոմեական, ազատ եւ կանանց, հանել 2020 թվականների օլիմպիական խաղերի ծրագրից:
Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՄՕԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Մարկ Ադամսին, որը հայտարարել է, թե «Դա հեշտ որոշում չէր»: Սակայն պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ չափորոշիչներ են հիմք դարձել նման առաջարկի համար:
Հարցը վերջնական լուծում ստանալու է այս տարվա սեպտեմբերին Բուենոս-Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ