Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հանձնաժողովի իր տեղերը ծախել է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի՞ն

Փետրվար 13,2013 01:00

IMG_1228henrik avagyanԱյսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբում ուշագրավ տեղեկատվություն տրամադրեցին: Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունի իր տեղերը, որոնք ստացել է 5 տարի ժամկետով: Այս ընտրություններին Կոնգրեսը իր հանձնաժողովի տեղերը ինչ-ինչ պատճառներով տրամադրել է Հանրապետականներին ու ԲՀԿ-ին:

Այդ մասին Հրանտ Բագրատյանին պատմում էր շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը (լուսանկարում): Վերջինս Aravot.am-ին տրամադրեց մի ցուցակ՝ ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամների: Լուսանկարում այն անունների դիմաց, որտեղ հարցական նշան է դրված, պարզել են, որ ԲՀԿ կամ ՀՀԿ-ական է: Նշենք, որ Հրանտ Բագրատյանի թիմակիցները աշխատել են խորհրդարանական ընտրություններին Կոնգրեսի համար եւ յուրայիններին, հանձնաժողովներում իրենց տեղերը, անդամներին շատ լավ ճանաչում են: Նրանք նախկինում ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են եղել՝ հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728