Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի համար աղաչում են Աստծուն (տեսանյութ)

Փետրվար 13,2013 00:44

Նորք-Մարաշ վարչական շրջանում այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափողջյուններով: ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ նա զգուշությամբ բարձրացավ բեմահարթակի խարխուլ աստիճաններով:

Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսելուց առաջ, դիմելով ներկաներին, ասաց. «Հուսով եմ` եկել եք եւ լսելու, եւ սատարելու»: Իսկ արդեն ելույթում նա հիմնականում անդրադարձավ ԼՂՀ հիմնահարցին եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին. «Եթե Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը այսօր իմանան՝ ինչ վիճակ է լինելու 25 տարի անց, ապա այսօր ավելի կառուցողական դիրք կունենան բանակցությունների ժամանակ։ Բայց Ադրբեջանը մեզ չլսեց 25 տարի առաջ, երբ ասում էինք, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Եվ, իսկապես, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմը ոչ միայն չլուծեց հիմնահարցը, այլեւ դարձավ հիմնահարցի մաս, մի նոր ծանր բաղկացուցիչ՝ առանց այդ էլ ծանր հարցի։ Նոր պատերազմը նույնպես հարց չի լուծելու»։

Այնուհետեւ, Սերժ Սարգսյանը կոչ արեց ներկաներին հանդիպումը վերածել երկխոսության եւ իրեն հարցեր ուղղեն։ Նորք-Մարաշի բնակչուհիներից մեկին՝ Փնջիկ Անդրեասյանին հետաքրքրում էր, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիքի է նախագահի այն թեկնածուների մասին, որոնք հայտարարում են, թե շատ կարճ ժամանակահատվածում 50 տոկոսով բարձրացնելու են կենսաթոշակները։

Պատասխանելով հարցին՝ պարոն Սարգսյանը հիշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ մամուլում կատարած այն հիշեցումը, թե ամենից շատ սուտ լինում է պատերազմների ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ. «Եթե այդքան հեշտ լիներ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը, կամ կրթության եւ ռազամական ծախսերը 50 տոկոսով բարձրացնելը, մենք դա կանեինք, մեր խելքն այդքան չի կտրո՞ւմ, մենք չե՞նք ուզում դա անել։ Գիտեք, այդ ցանկությունները վատ չեն, Աստված տա, թող իրականանան…ոչ թե իրենց ընտրվելու մասով, այլ թոշակների բարձրացման մասով:Դե, ընտրությունների ժամանակ այդպես է` խոսում են մարդիկ, իրենց ցանկություններն են արտահայտում»:

Մեկ ուրիշ բնակիչը, որն իր խոսքի մեջ 5 անգամ հիշատակեց Աստծո անունը, Նորք-Մարաշ համայնքի ոռոգման ցանցի խնդիրը բարձրացրեց. «Մենք ձեր աջակցության կարիքն ունենք, ինչպես նաեւ` մենք ուզում ենք խնդրել, աղաչել Աստծուն, որպեսզի ձեզ օգնական լինի…»: Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728