Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգեղակոթցին՝ Բագրատյանին. «Ինչի՞ ես ուզում նախագահ դառնաս, քո՞ դարդն ես, թե՞ ժողովրդի» (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 00:35

Հրանտ Բագրատյանը բացատրում է, որ հոգնել է մինիստր, դեպուտատ… ուզում է նախագահ դառնալ

 

«Ինչի՞ համար ես ուզում անպայման, որ պիտի նախագահ դառնաս, քո՞ համար ես ուզում դառնաս, թե՞ մեր համար: Այսինքն՝ դու մենակ քո՞ դարդն ես, թե՞ ժողովրդի դարդն էլ ես»,-այսօր Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում գյուղացիներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց.«Որովհետեւ ես գտնում եմ, որ ոչ մեկից պակաս չեմ, գտնում եմ, որ ժամանակն է ինքս աշխատեմ: Հերիք ա, հոգնել ենք, ամեն անգամ գնում ես՝ մինիստր, նախարար, դեպուտատ, հետո տեսնում ես՝ չէէէ, էս ամեն ինչը ի վերջո մի օր դու պիտի կարողանաս տնօրինել ու լինի: Ձեր դարդն էլ եմ: Կներես, ինչքան ուզում եք՝ կպեք, ինչքան ուզում եք ասեք նախկին…էն հին պատմությունները՝ կեսը ճիշտ, կեսը՝ սուտ: Բայց մեկդ էսօր չի կարա ասի, որ Բագրատյանը մի անշնորհք բան ա արել իրա կյանքում: Երբեք չեն ասի՝ էս մարդը եղել է իշխանության 7 տարի, չեն կարա ասեն՝ մի դոլար թալանել է»:

Անգեղակոթցիներից մեկը կանգնեց Հրանտ Բագրատյանի թիկունքին՝ ասելով. «Անշնորհքությունն էն ա եղել, որ 200 հոգի պեսոկ էր բերում էս մարդու օրոք, 300 հոգի նավթ էր բերում, 200 հոգի՝ ալյուր, ով ուզեր: Մտնում էին Իրան՝ իրանց ուզածով: Էդքան պռախոդ էր տվել, դրա համար պեսոկի գինն էժան էր, սալյարկի գինը՝ էժան, ցորենը՝ էժան»:

Մի գյուղացի էլ հեգնեց՝ «Սրանք մենակ ավանդ տալուց են փախնում, մնացածն անում են»: Բագրատյանը տեղում բացեց իր ծրագիրը ու ներկայացրեց ավանդների վերադարձման իր պատկերացումները:

Հրանտ Բագրատյանը Անգեղակոթում ներկայացրեց նաեւ գյուղի վերակառուցման ծրագիրը, խոսեց կոոպերատիվների մասին. «Գյուղացին բացի հողից կունենա նաեւ փոքրիկ փայ վերամշակող ձեռնարկությունում, ագրոսերվիսում եւ այլն: Կոոպերացիան դուրներդ գալի՞ս է: Սա տարբերվում է գյուղնախարարության ասածից: Գյուղնախարարությունն ուզում է մենակ խոշորացնել հողերը: Պետությունը պահեստ կտա, մի քանի հատ տրակտոր, դուք հնարավորություն կունենաք գնել սերմացուներ: Բարձր լեռնային շրջանում կունենան սուբսիդիաներ: Ես փողը գյուղացուն եմ տալու, չեմ տալու ձեզ էժան վառելիքներ, փո՛ղն եմ տալու»:

Հրանտ Բագրատյանի բացատրած փոխօգնության կոոպերատիվը գյուղացիներից մեկին շատ բարդ բան թվաց: Նախագահի թեկնածուն բացատրեց. «Մսամթերքը վերամշակելու ցեխ կդնեք: Պիտի ծախվի ախր: Կարտոֆիլից հազար ու մի բան պիտի կարողանաք պատրաստել, որ վաճառվի, օսլա…Կարտոֆիլը ծախվում ա, եթե չի ծախվում, կարելի է օսլա սարքել, օսլան ծախվում է: Դրա համար վերամշակման ձեռնարկություններ կան: Սա է իմ ծրագիրը: Սերժը պլան չունի, մյուսները վաաբշե պլան չունեն»:

«Բարդ բան է, նախադեպը չկա»,- ասացին գյուղացիները: Բագրատյանն էլ պատասխանեց՝ «Նախադեպ, եթե մնայի աշխատեի, էս 95-ին կանեի: Հելա գնացի՝ մնաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. քաղաքացի says:

    Շատ ժիզնեննի լուսաբանում ես, լրագրողուհի ջան: Նույն տեմպով, բառ առ բառ շարունակի գրել Բագրատյանի խոսքերը, որ հանկարծ մի բան չպլստա, թե չէ հանկարծ որ չկարդանք՝ հելա գնացի մնաց, կարող ա բան չհասկանանք, թե ինչ ա տեղի ունեցել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728