«Դվին գյուղում տղաները պաստառներն էին փակցնում, ես մեքենայով բարձրանում էի վերեւ: Տեսնեմ գյուղապետի մեքենան, բայց գյուղապետը չէր՝ իր տեղակալն էր, մեկ էլ գյուղապետարանի աշխատող: Մեքենայով բոլոր պլակատները, Հրանտ Բագրատյանի նկարները պոկում էին, լցնում իրենց բագաժնիկը: Ես մեքենայով առաջացա իրանց հետեւից, քշեցին փախան գյուղապետարան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատմեց Հրանտ Բագրատյանի շտաբի հետ կապված միջադեպը նախագահի թեկնածուի՝ Արտաշատի շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը:
Երբ նա գնացել է գյուղապետարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են պոկում քարոզչապաստառները, վերջիններս ասել են, թե գյուղապետարանը ձեզ թույլտվություն տվե՞լ է, որ փակցնեք. «Ասի՝ ի՞նչ թույլտվություն է պետք, ասեիք՝ թույլտվություն վերցնեինք: Բա՝ պիտի գումար մուծեիք, որ ձեզ թույլտվություն տայինք, որ գյուղում կարենայիք կպցնել Հրանտ Բագրատյանի նկարները»:
Ըստ Հենրիկ Ավագյանի, ինքը հետաքրքրվել է, թե օրենքի ո՞ր կետով են պարտավոր գումար վճարել, որովհետեւ իրենց ամբողջ Արտաշատ քաղաքում ցուցակ են տվել, թե որտեղ իրավունք ունեն փակցնելու, հենց նշված տեղերում էլ փակցրել են. «Չթույլատրվող տեղ մենք ոչ մի տեղ չենք կպցնում, օրենքը չենք խախտում: Օրինական տեղերն ենք կպցրել՝ էլեկտրական սյուների վրա, որ չի արգելվում: Խի՞ եք պոկում, գողանում տանում նկարները»:
Հրանտ Բագրատյանի շտաբի պատասխանատուն արդեն դիմել է ոստիկանություն: Այս օրերին շտաբը կհաշվի իրենց պատճառված վնասի չափն ու կասի: Այն ենթակա է փոխհատուցման:
Կարդացեք նաև
Լուսանկարում այն դիմումն է, որն ուղարկվել է ոստիկանություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ստրկամիտ, ստորաքարշ, աղբաճիճու, պլակատ պոկողներ:
Ռաֆֆի Հովհաննիսյանի շտաբականները հերքել են,որ երբևէ իրենց թեկնածուի նկարները փակցված են եղել Ներքին Դվին գյուղում և հաստատվել է Բագրատյանի շտաբականների զրպարտիչ լինելը,իսկ պարոն Բագրատյանը շարունակում է մուկն ու կատու խաղալ: https://iditord.wordpress.com/2013/02/16/129/