«Ճանապարհ. սերը հեծանվով» (Janapar: Love on a Bike) ֆիլմը պաշտոնապես ընդգրկվել է 20-րդ «Ռեյնդանս» և «Շեֆիլդ ադվենչըր» կինոփառատոնների ծրագրերում: Հայտնում է «Սքայ նյուզ»-ը՝ մեկնաբանելով, որ Ֆիլմը պարզության, հաճույքի և արկածների մասին է, որը ուղեկցվում է համեստ հեծանվով: Ֆիլմy լի է գեղեցկությամբ և առատ է սիրային պատմությամբ:
23-ամյա Թոմ Ալենը մի հեռավոր անգլիական գյուղից առանց քարտեզի ու տեղեկագրքի իր հեծանվով ճանապարհորդություն է սկսում: Ճանապարհորդության վերջում, բացի լեռնաշղթաներ ու 13 000 մղոն նվաճելուց, նա նաև սիրահարվում է իրանահայ մի գեղեցիկ աղջկա ու համոզում նրան միանալ իրեն: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հեծանիվը դառնալ փախուստի միջոց:
Ֆիլմի ռեժիսորն է Թոմ Ալենը: Ֆիլմի հիման վրա նաև գիրք է հրատարակվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ