Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակների հետ կապված խախտումներ չ՞են լինի

Փետրվար 12,2013 23:16

«ՀՀ ընտրական ցուցակները հնարավորինս մաքուր են, մահացածների անունները ցուցակներից հանելու խնդիրը մաքսիմում լուծված է,-այսօր «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակում, եւ եթե քաղաքացիների կամ քաղաքական գործիչների պահանջը հակասում է օրենքին, իրենք դրա համար պատասխանատու չեն: Ինչ վերաբերում է նրան, որ ըստ «Ժառանգություն» կուսակցության տվյալների, առկա է 600 նույն անուն -ազգանուն, հայրանունով անձ, պարոն Քոչարյանը նախ նկատեց, որ թիվը ոչ թե 600 է, այլ մոտ 110, բայց դա նորմալ երեւույթ է, երբ ընտրողների ռեգիստրում կա նույն թվականի նույն օրը ծնված եւ նույն անուն- ազգանունն ունեցող այդքան մարդ: «Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, դա օրինաչափ է, նորմալ»-ասաց նա:

«Ա1+»-ը պարոն Քոչարյանից հարցրեց, արդյոք արտերկրից էլեկտրոնային քվեարկություն իրականացնողների գաղտնիության իրավունքը պահպանվո՞ւմ է, նա նախ ասաց, որ դա շատ փոքր թվով մարդիկ են` միայն դիվանագիտական ծառայությունների եւ բիզնեսի ներկայացուցիչները, ապա ավելացրեց, որ գաղտնիությունը այո, ապահովված է:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728