Անարդար ընտրությունների դեպքում նա իշխանությունների հետ համագործակցությունը բացառում է
Փետրվարի 11-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցինք. «Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանը վարչական ռեսուրս է օգտագործում, եթե նա նախագահ ընտրվի, կշնորհավորե՞ք»: Նախագահի թեկնածուն ասաց. «Ես հնացած, թեկուզ սրտաբաց, պրոֆեսիոնալ հարցերի՝ հնացած, չեմ պատասխանում, որովհետեւ ես արդեն ասել եմ՝ եթե լիներ ազատ, արդար, դե յուրե ընտրություն, ես կշնորհավորեի ցանկացածի եւ կընդունեի ցանկացածից շնորհավորանք: Ես նաեւ ասել եմ, որ ես վերջնական դատավորը չեմ, մի շաբաթ մնացել է այս ընտրությունների ավարտին, եւ արդեն ակնհայտ է ադմինիստրատիվ ռեսուրսից մինչեւ պետական շենքերի չարաշահումներ, ուսուցիչների ցուցակագրում, դպրոցների չարաշահում, զինվորների ուղղորդում: Այդ ամեն ինչը ցուցանում է, որ մենք գնում ենք հերթական անազատ, անարդար ընտրությունների եւ տվյալ դեպքում, ես բազմաթիվ անգամ ասացի, որ համագործակցությունը բացառվում է»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ