«Որեւէ հիմք չունեմ կասկածանքի տակ դնելու Հայրիկյանի ասածները: Ինքը անցել է փորձությունների մեծ ճանապարհ եւ մեր երկրի այն քաղաքացիներից է, որը հստակ գիտի՝ ինչ է նշանակում պայքար, հայրենասիրություն: Բարձր եմ գնահատում Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի պնդումներին, թե ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու իր դիմումը հետ է վերցրել Ա. Ղուկասյանի առողջական վիճակը հաշվի առնելով:
Մեր հարցին, չե՞ք կարծում, որ Հայրիկյանի որոշումը քաղաքական էր ու այլ պատճառով է դիմումը հետ վերցրել, բայց ձեր առողջական վիճակով է պայմանավորում, պարոն Ղուկասյանը կրկնեց, որ չի կասկածում Հայրիկյանի ասածներին:
«Իհարկե, եթե ինքը հետ չվերցներ դիմումը, ես պատրաստ էի հացադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ նոր ընտրություններ նշանակվեին: Իհարկե, իմ կարծիքով դա ավելի ժամանակ կտար քաղաքացիական շարժումներ ծավալելու համար: Բայց դա պարոն Հայրիկյանի իրավունքն էր»,- շարունակեց պարոն Ղուկասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ