«Ժառանգության» առաջնորդը՝ Սերժ Սարգսյանին՝ «Իզուր է իր վրա վերցնում»
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Լոռիում էր:
«Ամենակարեւորը ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացին: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին Վանաձորից մինչեւ Գյումրի, մայրաքաղաք Երեւանից մինչեւ ամենահեռավոր գյուղը 20 տարվա ընթացքում առաջին անգամ տոնելու է մեր երկրի հաղթանակը»,-այսպես սկսեց իր խոսքը այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` նախօրեին իր հասցեին հնչեցրած որոշ արտահայտություններին, Րաֆֆի Հովհանիսյանը նշեց, որ իր խոսքերը ՀՀ նախագահն իզուր է իր վրա վերցրել:
Կարդացեք նաև
«Մի քանի բանի եմ ես ուզում անդրադառնալ, ես չեմ ուզում դա միջնորդավորված անել, եւ հենց հիմա, որպեսզի միջնորդավորված չլինի, ես իրեն հրավիրում եմ երկուստեք հրապարակային բանավեճի, ուղիղ եթերով բանավիճենք»:
Մանրամասները` տեսանյութում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Եթե սս-ը իր վրա չվերձնի, ապա մնում է Հռոմի պապը, որը լսելուն պես անմիջապես հրաժարական
տվեց:
Տենց լավ չի, Րաֆֆի: Ասա՝ կներեք, էլ չեմ անի: