Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի շտաբի վրա հարձակման մանրամասները

Փետրվար 12,2013 21:13
Hrant Bagratyan

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հարձակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա: Քիչ առաջ նոր հեռախոսազանգով պարոն Բագրատյանին տեղեկացրին, որ հարձակումը տեղի է ունեցել Ներքին Դվինի շտաբի վրա:

Գյուղապետի տեղակալն իր թիմով պոկել է Հրանտ Բագրատյանի պաստառները: Երբ շտաբի աշխատակիցները միջամտել են, նկատել են, որ անկարգները պոկում են հենց միայն պարոն Բագրատյանի ցուցապաստառները՝ թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանինն ու Սերժ Սարգսյանինը: Շտաբի աշխատակիցներն արդեն դիմել են ոստիկաններին: Վերջիններս հաշվել են վնասը եւ հորդորել նորից փակցնել քարոզչապաստառները:

Մոտ մեկ ժամից կլինենք Ներքին Դվինում ու ավելի հանգամանալից կներկայացնենք, թե ինչու են պատառոտել հենց կոնկրետ Հրանտ Բագրատյանի պաստառները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի Գալստըան says:

    Հարգելի Հռիփսիմե Ջեբեջյան ձեզ ուզում եմ տեղեկացնել,որ որևէ նյութ տպագրելուց առաջ հստակությունը չէր խանգարի: Նախ, եթե տեղյակ չեք ընտրական օրենսգրքին ասեմ,որ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը ենթադրում է,որ գյուղապետն ինքն է ընտրում քարոզչական պաստառներն փակցնելու վայրը, իսկ այդ նույն հոդվածի 9-րդ կետով, եթե որոշված վայրերից նկատվում են շեղումներ, գյուղապետարանի աշխատակիցները իրավունք ունեն հեռացնելու պաստառները, իսկ եթե ցուցաբերվում է դիմադրություն նույնիսկ ոստիկանների օժանդակությամբ: Սակայն ես հավաստի աղբյուրներից գիտեմ, որ գյուղապետարանի աշխատակիցները պաստառները ոչ միայն չեն պատռել,այլ անգամ պատռելու փորձ իսկ չեն արել: Եվ մեկ շտկում ևս` Հրանտ Բագրատյանը պետք է նախ շտաբ ունենա Ներքին Դվին գյուղում, նոր միայն շտաբը ենթարկվի հարձակման : Այն ինչ պարոն Բագրատյանը համենայնդեպս Ներքին Դվինում շտաբ չունի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728