Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում վերադառնալ, ուզում եմ Հայաստանում մնալ». -ասում է պարսկահայ Ալեքս Թարվերդին

Փետրվար 12,2013 20:06

Վերջին մեկ տարին Հայաստանն ուսումնասիրող Ալեքս Թարվերդիի սիրած զբաղմունքը լուսանկարչությունն է, ավելի ստույգ` կենդանիների և բնության մեջ ներդաշնակության պահեր գտնելը:

Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սիրած զբաղմունքով` լուսանկարիչ 23-ամյա Ալեքսը ծնվել և ապրել է Լոնդոնում պարսկահայերի ընտանիքում: Սակայն ուրախությամբ է պատմում է, որ մեկ տարի է, ինչ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով տեղափոխվել է Հայաստան և ապրում է Երևանում:

«2011-ին երկու շաբաթով արձակուրդ էի եկել Հայաստան և դրանից հետո արդեն մտածում էի, որ ուզում եմ տեղափոխվել այստեղ»,- պատմում է Ալեքսը:

Նա 6 ամիս Լոնդոնի կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատելուց հետո հիմա էլ Երևանի կենդանաբանական այգում է աշխատում: Աշխատանքին զուգահեռ` Ալեքս Թարվերդիին հաճախ կարելի է տեսնել կենդանիների ազատավանդակների մոտ` տեսախցիկով կենդանիների հայացքներն ու տրամադրությունները «որսալիս»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728